Ղազախստանում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով 12 մարդ է զnհվել

Ղազախստանում միկրոավտոբուսի և բեռնատարի վթարի հետևանքով զոհվել է 12 մարդ, հաղորդում են ղազախական ԶԼՄ-ները շրջանային ոստիկանության վարչության փոխանցմամբ։

Վթարը տեղի է ունեցել այսօր, Այտեկեբի շրջանի Բելկոպա գյուղի մոտակայքում։ Ակտոբեի Ժուրգենև գյուղից ուղևորներ տեղափոխող «Գազել» մակնիշի միկրոավտոբուսը բախվել է DAF բեռնատարին, որի վարորդը, նախնական տվյալներով, դուրս է եկել հանդիպակաց գոտի։

Միկրոավտոբուսի 2 վարորդներն էլ և 10 ուղևորը մահացել են տեղում, իսկ հինգ կենդանի մնացածները հոսպիտալացվել են։ Ոստիկանությունը հարուցել է քրեական գործ, և դեպքի վայր է ժամանել քննչական խումբ։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031