Թրամփ. «Տոմահավկ» հրթիռների օգտագործման ուսուցումը տևում է վեց ամսից մինչև մեկ տարի

«Տոմահավկ» հեռահար թևավոր հրթիռների օգտագործման ուսուցումը պահանջում է առնվազն վեց ամիս, սովորաբար մեկ տարի, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։

Թրամփը, մասնավորապես, ուսուցման տևողությունը նշել է որպես այդ հրթիռները Կիև տեղափոխելու դժվարությունների պատճառ։ ԱՄՆ նախագահը ակնարկել էր դրանք տրամադրելու հնարավորության մասին՝ անցյալ ուրբաթ Սպիտակ տանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպումից առաջ, բայց հետո հստակեցրել է, որ դա տեղի չի ունենա։ Առանց նման ուսուցման, ասել է Թրամփը, ուկրաինական զինվորականները կարող են «Տոմահավկ» հրթիռներ արձակել միայն «եթե մենք դա անենք, իսկ մենք դա չենք անի», բացատրել է ԱՄՆ նախագահը։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն ծրագրեր չունի այլ երկրներից զինվորական անձնակազմին «Տոմահավկ» հրթիռներ օգտագործելու համար մարզելու, ասել է Թրամփը։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031