Skip to main content

Վեհափառ հայրապետը կես բառ ասի, ցանկացած եկեղեցում, ՀՀ ցանկացած կետում մենք պատրաստ ենք այնտեղ կանգնել, Եկեղեցու դեմ hալածանքները միայն ու միայն ուժեղացնում են եկեղեցուն. Սերժ Սարգսյան

Եկեղեցու դեմ արշավ կարող է սկսել կամ հոգեկան խնդիրներ ունեցող մարդը կամ մարդ, որը լցված է ամբողջությամբ չարությամբ, կամ էլ կատարում է թշնամու հանձնարարությունը, իր գործով դատական նիստից հետո լրագրողներին ասել է 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Ինչ վերաբերում է Վեհափառ Հայրապետին, ես վստահ եմ, որ նա հաստատակամ է և ցանկացած պարագաներում բարեխղճորեն կատարելու է իր ազգային և եկեղեցական ծառայությունները»,- նշել է նա:
« Բայց բոլորիս էլ հայտնի է, որ եկեղեցու դեմ հալածանքները միայն ու միայն ուժեղացնում են եկեղեցուն: Այնպես որ, համբերությամբ սպասենք»,- ավելացրել է 3-րդ նախագահը:

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31