Բավական է միայն քարտեզին մի հայացք նետել հասկանալու համար՝ ինչու է ՀՀ-ն խորապես շահագրգռված առևտրի, տրանսպորտի ոլորտներում ավելի լայն փոխկապակցվածության խթանմամբ. Միրզոյան

Հոկտեմբերի 20-ին Լյուքսեմբուրգում ԵՄ կողմից կազմակերպված «Միջտարածաշրջանային անվտանգություն և փոխկապակցվածություն» թեմայով նախարարական հանդիպման շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նաև մասնակցել է Միջտարածաշրջանային փոխկապակցվածության օրակարգի առաջմղման թեմայով քննարկման։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Իր խոսքում նախարար Միրզոյանը նշել է. «Հարգելի՛ գործընկերներ, բավական է միայն քարտեզին մի հայացք նետել հասկանալու համար, թե ինչու է Հայաստանը խորապես շահագրգռված առևտրի, տրանսպորտի, թվային և էներգետիկ ոլորտներում ավելի լայն փոխկապակցվածության խթանմամբ։ Սա ռազմավարական առաջնահերթություն է իմ երկրի համար։ Մենք տարածաշրջանային փոխկապակցվածությունը դիտում ենք ոչ միայն որպես տնտեսական աճի շարժիչ ուժ, այլև որպես կենսական գործիք՝ դիմակայունության ամրապնդման, սոցիալական զարգացման խթանման և մեր տարածաշրջանում հարատև խաղաղության ու կայունության ապահովման համար»։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930