Նեթանյահուն Եգիպտոսի հետախուզության ղեկավարի հետ քննարկել է Գազայի վերաբերյալ Թրամփի ծրագիրը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Երուսաղեմում Եգիպտոսի հետախուզության ղեկավար Հասան Մահմուդ Ռաշադի հետ քննարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածի կարգավորման պլանի իրականացումը, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների ամրապնդումը և տարածաշրջանը։ Այս մասին հայտնել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակը։

«Վարչապետ Բենյամին Նեթանյահուն և նրա մասնագետների թիմը հանդիպում են անցկացրել Եգիպտոսի հետախուզության ղեկավարի հետ Երուսաղեմում վարչապետի գրասենյակում», — ասվում է հայտարարության մեջ։

Վարչապետի գրասենյակում հավելել են, որ կողմերը քննարկել են «ԱՄՆ նախագահ Թրամփի պլանի առաջխաղացումը [Գազայի հատվածի կարգավորման շուրջ], իսրայելա-եգիպտական հարաբերությունները և երկու երկրների միջև խաղաղության ամրապնդումը, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր»։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031