Ընդգծեցինք կառուցողական երկխոսությունը շարունակելու կարևորությունը. Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանի խորհրդարանի նախագահի հետ հանդիպման մասին (լուսանկարներ)

Ժնևում անցկացվող Միջխորհրդարանական միության 151-րդ վեհաժողովի շրջանակում հանդիպում ունեցա Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ: Այս մասին գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Քննարկումների ընթացքում ողջունեցինք Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները և հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլերը։
Ընդգծեցինք նաև կառուցողական երկխոսությունը շարունակելու կարևորությունը` պատրաստակամություն հայտնելով աջակցելու խորհրդարանական մակարդակում վստահության ամրապնդմանն ուղղված քայլերի իրագործմանը»,-գրել է նա:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031