Ազգային ժողովը նոր պատգամավոր ունի. Պետրոս Մեղրյանը երդմամբ ստանձնեց պատգամավորի մանդատը

Մեկնարկել է ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի հերթական նիստը:

Նիստի սկզբում ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրեց՝ ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 28 արձանագրությունը, ըստ որի՝ մանդատը տրվում է «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին մասի հերթական՝ հաջորդ թեկնածու Պետրոս Մեղրյանին:

ԱԺ կազմը համալրած Պետրոս Մեղրյանը, համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի, երդվեց ԱԺ ամբիոնից.

«Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել ՀՀ ինքնիշխանությանը և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ՝ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար:

Շնորհակալ եմ»:

Ռուբինյանը շնորհավորեց նորընտիր պատգամավորին, ինչից հետո պատգամավորները ծափերով ողջունեցին Մեղրյանին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արեգնազ Մանուկյանի պատգամավորի մանդատը տրվել է Պետրոս Մեղրյանին:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031