Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ռոստովի մարզի վրա. Բատայսկում մասամբ փլուզվել է բազմաբնակարան շենքի պատը

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հոկտեմբերի 21-ի գիշերը հարձակվել են Ռոստովի մարզի վրա, հայտնել են մարզպետ Յուրի Սլյուսարը և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Ըստ նախարարության տվյալների՝ մարզի տարածքի վրա որսացել և ոչնչացվել է 34 անօդաչու թռչող սարք։

Սլյուսարը պատմել է, որ Բատայսկի Արևմտյան մայրուղու վրա մասնակիորեն քանդվել է բազմաբնակարան շենքի պատը։ Զոհեր չկան, տարհանվել է 20 բնակիչ։ Ավելի ուշ նա հայտնել է, որ շենքի հիմքի կոնստրուկցիաները չեն վնասվել, ուստի մասնագետները թույլատրել են բնակիչներին վերադառնալ բնակարաններ։ Անօդաչուների բեկորներ են ընկել նաև Օկտյաբրսկայա փողոցում գտնվող բազմաբնակարան շենքերի բակում։ Տներում ապակիներ են վնասվել, բնակիչներից ոչ ոք չի տուժել։

Դոնի Ռոստովում անչափահասը բեկորային վնասվածքներ է ստացել Պրոլետարսկի շրջանում՝ երկու մասնավոր տների վրա անօդաչու թռչող սարքերի բախման հետևանքով։

Անօդաչու թռչող սարքերը հարձակվել են նաև Վորոնեժի մարզի վրա։ Մարզպետ Ալեքսանդր Գուսևի խոսքով՝ մարզի վրա խոցվել է ինը անօդաչու։ Զոհեր չկան, սակայն մարզերից մեկում վնասվել է «արդյունաբերական կառույցի տարր»։ Այլ մանրամասներ նա չի հայտնել։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031