Մենք պետք է կանգ առնենք այնտեղ, որտեղ հիմա ենք. Թրամփը ճիշտ է․ Զելենսկի

Մենք պետք է կանգ առնենք այնտեղ, որտեղ հիմա ենք: Թրամփը ճիշտ է։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Եվ հետո սկսեք խոսել այն մասին, թե ինչպես քայլեր ձեռնարկել դեպի երկարաժամկետ խաղաղություն։ Բայց հարցը Պուտինն է, որովհետև մենք չենք սկսել այս պատերազմը։ Մեզ անհրաժեշտ են անվտանգության հզոր երաշխիքներ հրադադարից հետո, որպեսզի Պուտինը չվերադառնա նոր ագրեսիայով։ Մեր դիրքորոշումը նախ հրադադարն է, որպեսզի կարողանանք խոսել և հասկանալ դիրքորոշումները»։
Զելենսկին նաև հայտարարել է, որ ռուսները վախենում են Tomahawk հրթիռներից։
«Նրանք գիտեն, որ սա հզոր զենք է… Նրանք նաև գիտեն, թե ինչ զենք ենք մենք արտադրում, և նրանք վախենում են այս համադրությունից»,-հավելել է Ուկրաինայի նախագահը։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031