Ինժեներական քաղաքում պաշտոնապես մեկնարկել է Plug and Play միջազգային ինկուբացիոն ծրագիրը

Հոկտեմբերի 17-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի մասնակցությամբ Ինժեներական քաղաքում տեղի է ունեցել Plug and Play միջազգային ինկուբացիոն ծրագրի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը։

Բացման իր խոսքում նախարար Հայրապետյանը կարևորել է Plug and Play միջազգային աքսելերատորի երկարաժամկետ մուտքը Հայաստանի տեխնոլոգիական միջավայր՝ ընդգծելով վերջինիս դրական ազդեցությունը ոլորտի զարգացման գործում։

Նախարարը նշել է, որ դրա վկայությունն են նաև համաշխարհային ստարտափ էկոհամակարգի ինդեքսի վերջին տվյալները, ըստ որոնց՝ Հայաստանը 2024 թվականին երեք հորիզոնականով բարելավել է իր դիրքը 2023-ի համեմատ։

«Միջազգային աքսելերատորի ներկայությունը Հայաստանում մեծ նշանակություն ունի։ Այն ամբողջությամբ համահունչ է մեր ռազմավարական նպատակին, այն է` Հայաստան բերել նոր գիտելիք և փորձ»,– նշել է նա։

Բացման խոսքով հանդես են եկել նաև Plug and Play Գերմանիայի մասնաճյուղի գործադիր տնօրեն Սաշա Քարիմպուրը և համագործակցությունների գծով տնօրեն Ալֆրեդո Գոմես Սորիան։

Միջոցառման ընթացքում ներկայացվել են ծրագրի շրջանակում ընտրված 20 ստարտափները՝ Aeda Wallet, AgroLink, BarControl (InvTech LLC), Biogen Nanotechnologies, Brain Mapping Research Center, COPA, Expath, Gampr.ai, Grintraq, HICARE GROUP, HogaTAR, Kartes Analytica, LitArchive, rBlox, SoundGate, StepX Armenia, TAOS – Health Risk Management, Testops, TopMessage, TrainForge։

Նշենք, որ ՀՀ ԲՏԱ նախարարության նախաձեռնությամբ Plug and Play միջազգային աքսելերացիոն կազմակերպության հետ մեկնարկել է եռամյա համագործակցություն: Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 2 ինկուբացիոն, 2 նախաաքսելերացիոն և 2 աքսելերացիոն փուլ՝ յուրաքանչյուրում ընդգրկելով 15–20 ստարտափ։

Ծրագրի ընթացքում Հայաստան կժամանեն բարձ որակավորում ունեցող միջազգային մասնագետներ, ովքեր կմատուցեն անհատական մենթորություն և խորհրդատվություն՝ բիզնեսի զարգացման, գործընկերային կապերի ձևավորման և նորարարական գաղափարների իրագործման ուղղություններով։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031