Հունգարիայում ռուս-ամերիկյան գագաթնաժողովը կլինի երկկողմանի, բայց Զելենսկին կապի մեջ կլինի, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանը ուկրաինական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։
Նա պարզաբանել է, որ ձգտում է հասնել Ուկրաինայում հակամարտության երկարաժամկետ կարգավորման, և դա կարվի։
«Հուսով եմ՝ մենք կկարողանանք ավարտել պատերազմը՝ առանց Tomahawk հրթիռների անհրաժեշտության։ Ուկրաինային հրթիռներ տրամադրելը հակամարտության սրման պատճառ կդառնա»,-նշել է Թարմփը։
