Գլխավոր դատախազությունը քննության առարկա կդարձնի եկեղեցականների մասնակցությամբ ձայնագրությունը

Գլխավոր դատախազությունը վարույթի շրջանակում քննության առարկա կդարձնի համացանցում տարածված ձայնագրությունը ենթադրաբար Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և Գարեգին Բ-ի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի մասնակցությամբ։

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին Գլխավոր դատախազությունից։

Ձայնագրությունը համացանցում տարածվել է հոկտեմբերի 17-ին։

Ըստ հրապարակումների՝ խոսակցությունը տեղի է ունեցել 2023 թվականի հոկտեմբերին: Ձայնագրությունից պարզ է դառնում, որ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը Աղան աբեղա Երնջակյանին համոզում է հետ վերցնել հոգևոր ծառայությունից ազատվելու դիմումը, սակայն վերջինս հրաժարվում է դա անելուց՝ իր դժգոհությունն արտահայտելով այն բանի առնչությամբ, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը իրեն հրահանգել է ընտանիքի անդամների հետ մասնակցել հակաիշխանական ցույցերին, իսկ երբ ինքը հրաժարվել է դա անելուց, իրեն ուղարկել են ծառայության իր բնակավայրից 200 կիլոմետր հեռու՝ մատուռում։

Համացանցում հրապարակված ձայնագրությանն արձագանքել է նաև Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը.

«Այս օրերին ողջ իրավապահ և դատական համակարգը լծված է հակաեկեղեցական ապօրինի հրահանգների իրագործմանը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսին վերագրվող նման արտահայտությունների շրջանառման նպատակն է վարկաբեկել և թշնամանք հարուցել Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ։ Հեռախոսային խոսակցությունների գաղտնիության խախտումը ինքնին հանցագործություն է և առանձին թեմա, որին իրավապահ մարմինները հույս ունենք, որ համարժեք արձագանք կտան»,- ասված է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հայտարարության մեջ։ 

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031