Համաշխարհային մարզաշխարհում Հայոց Եռագույնն ու Հայաստանի անունը պատվով բարձր պահած մեր անվանի մարզիկները միացել են Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի շինարարական աշխատանքներին. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

Համաշխարհային մարզաշխարհում Հայոց Եռագույնն ու Հայաստանի անունը պատվով բարձր պահած մեր անվանի մարզիկները միացել են Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի շինարարական աշխատանքներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գագիկ Ծառուկյանը:

«Մեր չեմպիոնները նվիրումով մասնակցում են շինարարական աշխատանքներին՝ իրենց ուժով և հավատով դառնալով այս պատմական նախաձեռնության մասնակիցը։

Ինչպես մրցահարթակներում են նրանք պայքարում Հայաստանի հաղթանակի համար, այնպես էլ այստեղ են՝ միասին կերտելու մի կոթող, որը հավերժ կմնա որպես ազգային վերածննդի և ներքին համերաշխության խորհրդանիշ։ Այս ճարտարապետական կոթողը, ինչպես մեր մարզիկների հաղթանակները Հայաստանը կներկայացնի աշխարհին՝ որպես ուժեղ և համախմբված ազգ։

Մարզիկները ևս մեկ անգամ վերահաստատում են «Մարզաշխարհը հանուն առողջ սերնդի» նախաձեռնության կարևորությունը, վստահ լինելով, որ առողջ սերունդն է երկրի ապագայի հիմքը։

Միասնականությամբ ու հավատով կերտենք մեր ապագան և հասնենք նոր հաղթանակների»,- գրել է նա:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  

- Այս թեմայով -