Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 130 դեպք. գրանցվել է 15 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 19 մարդ

ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 16-17-ը:

Բացահայտվել է 130 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

42 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
14 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
13-ական դեպք՝ խարդախության, թմրանյութի հայտնաբերման,
10 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
4-ական դեպք՝ հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության, սառը զենքի հայտնաբերման,
3 դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման,
2-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության։

Բացահայտվել են նաև վստահված գույքի հափշտակման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, ինքնիրավչության և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝

1-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, մարմնական վնասվածք պատաճառելու։
Հայտնաբերվել է 10 հետախուզվող, կամավոր ներկայացել է 4-ը։

ՃՏՊ վիճակագրություն

Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  

- Այս թեմայով -