Երևանի թիվ 117 դպրոցին հարակից փողոցում ճանապարհը լցված է կեղտաջրով. գարշահոտը հասնում է դասասենյակներ. ահազանգ

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, հերթական անգամ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ֆանարջյան փողոցում կեղտաջրերը դիտահորից դուրս են գալիս և հոսում ճանապարհով մեկ՝ անհարմարություններ ստեղծելով այդ վայրում գտնվող Երևանի Կոստան Զարյանի անվան թիվ 117 հիմնական դպրոցի և հարևանությամբ գտնվող մեծ թվով սեփական տների բնակիչների համար, հաղորդում է Shamshyan.com–ը։

Բնակիչները կայքի հետ զրույցում նշել են. «Քանի տարի է՝ էս գարշահոտ, հակասանիտարական վիճակն է: Քանի տարի է՝ կեղտը դիտահորերից դուրս է գալիս ու հոսում մի քանի կիլոմետր շառավղով: Մեռանք զանգելով Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ, «Վեոլիա ջուր», բայց ոչ մի դրական պատասխան:

Եթե առաջ գոնե պատասխանում էին մեր զանգերին, հիմա նույնիսկ չեն էլ պատասխանում:

Երևի մեր համարները իրենց մոտ ֆիքսված ա, տեսնում են՝ մենք ենք, չեն պատասխանում: Մենակ մեր բազմաթիվ զանգերին արձագանքել է և ինչ հնարավոր է եղել, արել է՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը:

Նույնիսկ 4-5 անգամ իր միջոցներով է խնդիրը լուծել:

Մաքրել է տվել դիտահորերը, ճանապարհն է հատուկ քսանյութերով լվանալ տվել ու որոշ ժամանակ անց նորից դիտահորերից կեղտը դուրս է թափվել:

2 օր ա՝ էս ահավոր վիճակն ա, երեխաները դասի են գալսի էս կեղտաջրի միջով: Էլ չենք ասում, որ հոտը մինչև դասասենյակներ զգացվում է:

Չգիտենք, էլ հույն չունենք ո՛չ Երևանի քաղաքապետարանից, ո՛չ «Վեոլիա ջրից»: Էս գարշահոտ, հակասանիտարական վիճակը ինչքան ա պահպանվելու՝ մենք էլ տեղյակ չենք»:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031