Դիմակավորված անձինք ձերբակալեցին Կոչուբաեւին. Ռուբեն Մելիքյանը մանրամասներ է պատմել

Ֆաշիստական ձեւով ձերբակալել են փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւին։ Այս մասին քիչ առաջ հայտնել է իրավապաշտպաններից Ռուբեն Մելիքյանը։

«Դատն ավարտվեց, դուրս էինք գալիս մեքենաներով, այդ պահին նկատեցինք դիմակավորված անձինք շատ կոշտ ձեւով հանեցին մեկին մեքենայից, իրենց մեքենան նստեցրին ու պոկվեցին։ Շրջադարձ արեցինք, տեսանք, որ այդ մեքենան, որից իջեցրել էին այդ անձին, համարները հիշեցինք, եկանք հետաքրքրվեցինք ու պարզվեց՝ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւի մեքենան է։ Դեպքը տեղի է ունեցել 17.40-17.50–ի սահմաններում։ Չգիտենք՝ ուր են տարել Կոչուբաեւին»,– ասաց Մելիքյանը։

Նշենք, որ ըստ տեղեկությունների՝ փաստաբանին տեղափոխել են Քննչական կոմիտե։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031