Մենք, անկասկած, կհասնենք այս պшտերшզմի բոլոր նպատակներին․ Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայի հատվածում հրադադարը չի նշանակում, որ ինքը մտադիր չէ հասնել պաղեստինյան զինյալ խմբավորումների նկատմամբ վերջնական հաղթանակի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։

«Մենք, անկասկած, կհասնենք այս պատերազմի բոլոր նպատակներին», — ասել է նա՝ ելույթ ունենալով 2023 թ. հոկտեմբերի 7-ի հարձակման հիշատակի արարողության ժամանակ։

Նեթանյահուն նշել է, որ պայքարը դեռ չի ավարտվել, և ինքը մտադիր է «հասնել վերջնական հաղթանակի» և Գազայի հատվածում սպանված բոլոր իսրայելցի պատանդների աճյունները վերադարձնել իրենց ընտանիքներին։

Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Իսրայելի վարչապետը նաև ընդգծել է, որ «մենք դեռևս լուրջ մարտահրավերների ենք բախվում մեր թշնամիների կողմից, որոնք ցանկանում են վերազինվել»։ Նա միևնույն ժամանակ նշել է, որ ներկայում կան զգալի հնարավորություններ հարևան արաբական երկրների հետ հարաբերությունները կարգավորելու համար։

Հոկտեմբերի 13-ին ՀԱՄԱՍ-ը վերադարձրել է ողջ մնացած բոլոր 20 իսրայելցի պատանդներին, որի դիմաց իսրայելական բանտերից ազատ է արձակվել գրեթե 2000 բանտարկյալ։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031