Հայտնի է դարձել 2025 թվականի երիտասարդական ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ զույգը։ Մրցաշարի վճռորոշ խաղում Մարոկկոյի ազգային հավաքականը կհանդիպի Արգենտինային։
Երիտասարդական ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ զույգը – 2025
Արգենտինա – Մարոկկո
Մրցաշարի վճռորոշ խաղը կկայանա հոկտեմբերի 20-ին, սկիզբը՝ Երևանի ժամանակով 3:00-ին։
Ավելի վաղ առաջին կիսաեզրափակչում Մարոկկոյի հավաքականը Ֆրանսիայի ազգային թիմին հաղթել էր 11 մետրանոցներով (1:1, 5:4 11 մ.)։ Արգենտինայի հավաքականն իր հերթին իր կիսաեզրափակչում հաղթանակ էր տարել Կոլումբիայի հավաքականի դեմ խաղում։
Մրցաշարի գործող հաղթողը Ուրուգվայի ազգային թիմն է, որը 2023 թվականի եզրափակիչ խաղում 1:0 հաշվով հաղթել էր Իտալիայի հավաքականին։