Իրավախախտման մասին պետությանը «գործ տալը» ոչ միայն ամոթ չէ, այլև պատվաբեր է. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իրէջում անդրադարձել է Արագածոտնիթեմում տեղի ունեցած դեպքերիցհետո իր հասցեին ուղղվածտարբեր մեկնաբանություններին ու որակումներին:

«Գոռացեք, ճվացեք, «գործ տվող» անվանեք, բայց վաղը, միամսից, 5 տարուց կամ 10 տարուցոր ընտրական հանցագործության մասին տեղեկությունեղավ, կրկին ու կրկինտալու ենք հանցագործության մասին հաղորդումը, պահանջելու ենք պատշաճ քննել։

Եվ մեզ համար մեկէ, թե ով է ընտրական հանցագործը՝ քահանա, ոստիկան, փականագործ, իշխանություն, ընդդիմություն, թե իմհարազատ եղբայրը (որ չունեմ), «գործ ենք տալու» ուլավ ենք անելու։

Դա մեր առաքելության մի մասնէ։ Երևույթների դեմ պայքարելիսմենք տռենդերով կամ քաղաքականհայացքներով չենք առաջնորդվում։

Հ.Գ. Եվ, այո, իրավախախտմանմասին պետությանը «գործ տալը» ոչ միայն ամոթ չէ, այլև պատվաբեր է»,- գրելէ նա։

Հիշեցնենք, որ ԻՔՄ-ից հայտնել են, որ ս.թ. սեպտեմբերի 16-ին Հովհաննավանքի հոգևոր հովիվ քահանա Տեր Արամը Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ 2021 թվականին Հայ առաքելական սուրբ եկեղեցու ներսում եղել է պարտադրանք՝ քաղաքական ուժերից մեկի նախընտրական հանրահավաքներին մասնակցելու համար, և քանի որ հանրահավաքներին մասնակցելը թե՛ հին, թե՛ նոր Քրեական օրենսգրքով արգելված արարք է, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» սեպտեմբերի 17-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ խնդրելով քննել հրապարակային արված այդ հայտարարությունը:

Արդեն երեկ վաղ առավոտից Քննչական կոմիտեն ԱԱԾ-ի ուղեկցությամբ խուզարկություններ է իրականացրել Արագածոտնի թեմի մի շարք հոգևորականների տներում, ինչպես նաև հենց Արագածոտնի թեմի առաջնորդարանում։ 3 անձ՝ այդ թվում թեմի առաջնորդ Մկրտիչ Եպիսկոպոս Պռոշյանը, ձերբակալվել են։

Արդեն այսօր երկու ամսով կալանավորվել է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանն ու ՏԵր Գարեգին Արսենյանը։

Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Մկրտիչ Սրբազանը մեղադրվում է նախկին քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը) և ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասով (Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը):

Արագածոտնի թեմի առաջնորդը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի քրոջ որդին է:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031