Սրբուհի Գալյանը կգործուղվի Ֆրանսիայի Հանրապետություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սրբուհի Գալյանը կգործուղվի Ֆրանսիայի Հանրապետություն:

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին 2025 թվականի հոկտեմբերի 20-22-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ)՝ Եվրոպայի խորհրդի «Բիզնեսը և մարդու իրավունքները» թեմայով համաժողովին և ԵԽ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներին մասնակցելու նպատակով:

Ընդունել ի գիտություն, որ Սրբուհի Գալյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի»,- ասվում է որոշման մեջ:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031