Դոնալդ Թրամփը ծրագրում է «Ուկրաինայի հաղթանակի հիմնադրամ» ստեղծել, որը կֆինանսավորվի Չինաստանի նկատմամբ նոր մաքսատուրքերի հաշվին, գրում է The Telegraph-ը։
ԱՄՆ նախագահը հանձնարարել է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթին ներկայացնել ծրագիրը եվրոպացի գործընկերներին՝ Վլադիմիր Զելենսկու՝ ուրբաթ օրը Վաշինգտոն կատարելիք այցին առաջ։
Ռազմավարությունը նախատեսում է Չինաստանից ներմուծման 500 տոկոսանոց հարկ, որի արդյունքում ստացված գումարը կօգտագործվի Ուկրաինայի զինված ուժերին զենք գնելու համար:
Ծրագիրը նախատեսված է Պուտինի վրա, որի ռազմական մեքենան կախված է Չինաստանի աջակցությունից, առավելագույն տնտեսական ճնշում գործադրելու համար, որպեսզի նա բանակցությունների սեղանի շուրջ նստի Թրամփի և Զելենսկու հետ։
Վաշինգտոնի դիվանագիտական աղբյուրները The Telegraph-ին հայտնել են, որ ռուսական նավթի գնման համար Չինաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու գաղափարը նախկինում խոչընդոտների է հանդիպել եվրոպական կառավարությունների կողմից։