Skip to main content

Տեր Գարեգին Արսենյանը կալանավորվել է

Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գարեգին Արսենյանը մեկ ամսով կալանավորվել է։

Այս մասին լրագրողներին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Քննչական կոմիտեն մանրամասներ էր հայտնել, թե ինչու են ձերբակալվել հոգևորականները՝ հրապարակելով լուսանկարներ:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 15-ին Արագածոտնի թեմում իրավապահները գործողություններ էին իրականացրել: Կատարված երկու տասնյակից ավելի խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել են քրեական վարույթի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր, էլեկտրոնային տեղեկատվություն պարունակող կրիչներ, առանձնապես խոշոր չափերով գումար, ոսկյա, արծաթյա մեծաքանակ զարդեր, մի շարք առևտրային կազմակերպությունների անվամբ տրված բազմաթիվ վառելիքի կտրոններ, այլ իրեր ու առարկաներ:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930