Իմ անունով բացվել է կեղծ օգտահաշիվ, որից նամակներ են ուղարկվում պետական պաշտոնյաների․ Արսեն Թորոսյան

ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի էջում տեղեկացրել է իր անվամբ բացված կեղծ օգտահաշվի մասին:

«Սիրելի՛ քաղաքացիներ, WhatsApp հավելվածում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ, որից նամակներ են ուղարկվում տարբեր մարդկանց, այդ թվում՝ պետական պաշտոնյաների։

Խնդրում եմ չպատասխանել նման հաղորդագրություններին։ Քանի որ ես միակ պետական պաշտոնյան չեմ, որի անունով և նկարով կեղծ օգտահաշիվ է բացվել, իմ համոզմամբ՝ այս ամենը պետք է դիտարկել մեր դեմ հիբրիդային հարձակումների տրամաբանության մեջ, ուստի պետք է լինել զգոն և չտրվել մանիպուլյացիաներին»,- գրել է նախարարը։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031