Որոշ երկրներում պատրաստվում են միջուկային փորձարկումների․ Պուտին

Միջուկային սպառազինությունների որոշակի մրցավազք, «եթե անկեղծ խոսենք», իրականում արդեն ընթանում է, ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդել է РБК-ն։

Նա այսպես է պատասխանել այն հարցին, թե արդյոք Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ սպառազինությունների մրցավազք եւ այդ պարագայում՝ Ռուսաստանի սիմետրիկ պատասխան չեն սադրի միջուկային զենքի փորձարկումները։

«Ես կարծում եմ, որ իրականում, եթե անկեղծ խոսենք, որոշակի մրցավազք ընթանում է»,- ասել է նա։

Ինչպես ընդգծել է Պուտինը, նա չի ասել, որ նման փորձարկումներ պատրաստվում է անցկացնել ԱՄՆ-ը։

«Բայց ես չեմ ասել, որ ԱՄՆ-ում են պատրաստվում։ Ես ասել եմ, որ որոշ երկրներում պատրաստվում են փորձարկման։ Բայց դա նույնպես մասնագետների համար լավ հայտնի է, որովհետեւ… Միշտ կա մարտական վառելիքի արդյունավետությունը ստուգելու գայթակղություն, թե ով է, ուրեմն, այդ մասնագետներից կարծում, որ պետք է դրա նատուրային փորձարկումներ անցկացնել։ Եվ որոշ երկրներում այդ մասին մտածում են։ Որքան մեզ հայտնի է, անգամ պատրաստվում են»,- նշել է նա։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031