Արժանի՞ է Թրամփը Նոբելյան մրցանակի, թե՞ ոչ՝ ես չգիտեմ․ Պուտին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շատ բան է անում բարդ եւ երկարատեւ հակամարտությունների կարգավորման համար ողջ աշխարհում, ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա այսպես է պատասխանել այն հարցին, թե արդյոք արժանի էր ԱՄՆ առաջնորդը Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Այն այսօր հանձնել են վենեսուելացի քաղաքական գործիչ Մարիա Կորինա Մաչադոյին։

«Արժանի՞ է, թե՞ ոչ ԱՄՆ գործող նախագահը Նոբելյան մրցանակի՝ չգիտեմ, բայց նա իրոք շատ բան է անում, որպեսզի լուծի բարդ, տասնամյակներ տեւող ճգնաժամերը»,- նշել է Պուտինը, փոխանցել է РБК-ն։

Նա առանձին հիշատակել է, որ Թրամփն անկեղծորեն ձգտում է կարգավորել հակամարտությունն Ուկրաինայում։ Պուտինը հայտնել է դեպքերի մասին, երբ Նոբելյան կոմիտեն մրցանակ է շնորհել մարդկանց, որոնք «խաղաղության համար ոչինչ չեն արել»։ Նման որոշումներով նրանք հսկայական վնաս են հասցրել Նոբելյան մրցանակի հեղինակությանը, կարծում է ՌԴ նախագահը։

«[Մրցանակի] հեղինակությունն, իմ կարծիքով, զգալի չափով տուժել է»,- ասել է Պուտինը։

Լրահոս

ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Հալիլ ալ-Հայան հայտարարել է Իսրայելի հետ պատերազմի ավարտի մասին։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։ Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հալիլ ալ-Հայան հայտնել է, որ Իսրայելի հետ համաձայնությունը նախատեսում է Ռաֆայի սահմանային անցակետի բացում երկու ուղղությամբ, Իսրայելի կողմից բոլոր ձերբակալված պաղեստինցիների ազատ արձակում: Ավելի վաղ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը համաձայնության էին եկել խաղաղության ծրագրի առաջին փուլի շուրջ։

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031