Որևէ ճնշում չկա. Շիրակի մարզպետը՝ Վարդան Ղուկասյանի հայտարարությունների մասին

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն անդրադարձել է վերջին շրջանում Գյումրիում տեղի ունեցող իրադարձություններին և շրջանառվող խոսակցություններին, թե իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պլանավորում է հեռացնել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։

Լրագրողների հետ զրույցում Դավիթ Առուշանյանը հերքել է Վարդան Ղուկասյանին հեռացնելու մասին խոսակցությունները՝ շեշտելով, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որևէ նման սցենար չի գծում և չի պլանավորում։

«Մենք նման սցենարներ չենք գծում։ Ցանկանում եմ հիշեցնել, որ Հայաստանի բազմաթիվ համայնքներում իշխող կուսակցությունը չունի քաղաքապետ, և դրանից մենք ողբերգություն չենք ստեղծում։ Մեր գլխավոր նպատակը արդար ընտրությունների անցկացումն է, որպեսզի ձևավորվի լեգիտիմ իշխանություն։ Մեր քայլերն ուղղված են բացառապես բնակչության շահերին»,– նշել է մարզպետը։

Անդրադառնալով Վարդան Ղուկասյանի հայտարարություններին, թե ինքը քաղաքական հալածանքների է ենթարկվում, Շիրակի մարզպետն ասաց, որ Գյումրու քաղաքապետն ունի քաղաքական գնահատականներ տալու իրավունք։

«Սակայն հարց է առաջանում՝ արդյոք ռեպրեսիանե՞ր են տեղի ունենում։ Եթե ուզում ենք խոսել ռեպրեսիաներից, պետք է հետ նայենք անցյալին, երբ պարոն Ղուկասյանը՝ ընտրված քաղաքապետ լինելով, դիմում գրեց և լքեց պաշտոնը, կամ երբ հաջորդ ընտրություններում նրան թույլ չտվեցին մասնակցել։ Ահա այդ ժամանակ կարելի էր խոսել ճնշումների մասին։ Իսկ այսօր, երբ տեղի են ունեցել ընտրություններ, և ավագանու չորս ուժ միացել են ու քաղաքապետ են ընտրել, Կառավարությունը պարզապես իր ծրագրերն է շարունակում Գյումրիում։ Այստեղ որևէ բռնաճնշում չկա»,– ասել է Դավիթ Առուշանյանը։

Լրահոս

ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Հալիլ ալ-Հայան հայտարարել է Իսրայելի հետ պատերազմի ավարտի մասին։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։ Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հալիլ ալ-Հայան հայտնել է, որ Իսրայելի հետ համաձայնությունը նախատեսում է Ռաֆայի սահմանային անցակետի բացում երկու ուղղությամբ, Իսրայելի կողմից բոլոր ձերբակալված պաղեստինցիների ազատ արձակում: Ավելի վաղ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը համաձայնության էին եկել խաղաղության ծրագրի առաջին փուլի շուրջ։

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031