Skip to main content

Ջրականի 5-րդ գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը դատապարտվեց 16 տարի ազատազրկման, զրկվեց ՀՀ ԶՈւ մայորի զինվորական կոչումից. Hetq.am

Ջրականի նորակոչիկների 5-րդ գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը դատապարտվեց 16 տարի ազատազրկման։ Վճիռն այսօր՝ հոկտեմբերի 10-ին հրապարակեց Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանը։ Գրում է Հետքը:

Բացի այդ, ըստ դատարանի որոշման՝ նշանակվեց լրացուցիչ պատիժ, և Վահանյանը զրկվեց ՀՀ ԶՈւ մայորի զինվորական կոչումից։

Ուղիղ 5 տարի առաջ այս նույն օրը՝ 2020թ. հոկտեմբերի 10-ին է հակառակորդը հարձակվել Խուռհատ սարի վրա, որտեղ տեղակայված էր Ջրականի 5-րդ գումարտակը, մեծամասամբ՝ նորակոչիկներ։ Ըստ վկայությունների՝ Իշխան Վահանյանն իջել է սարից՝ ասելով, թե վիրավոր է, նստել է մեքենան և գնացել՝ իր հետ տանելով նաև կապի միջոցը։ Ուղիղ 5 տարի անց նորակոչիկներին միայնակ թողնելու և մարտի դաշտը լքելու մեջ մեղադրվող հրամանատարը դատապարտվեց ազատազրկման։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31