Ինչպես կարող է TRIPP-ը փոխել Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական դինամիկան. ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկման է մասնակցել

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ռազմավարական ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտի ամերիկյան գրասենյակի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը ներկա են եղել տնօրեն Թոմաս Բեքեթը, տրանսատլանտյան կապերի գծով ավագ հետազոտող, դեսպան Մայքլ Քարփենթերը, ինստիտուտի այլ ներկայացուցիչներ։

Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում անվտանգային նոր միջավայրի ձևավորմանն ու հաղորդակցության ուղիների գործարկմանը։ Քննարկվել է համատեղ ուսումնասիրությունների և գիտաժողովների անցկացման հնարավորությունը, մասնավորապես, թե ինչպես օգոստոսի 8-ի պայմանավորվածությունները և TRIPP նախագիծը կարող են փոխել Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական դինամիկան։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031