Ֆիլիպինների ափերի մոտ 7.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, ինչը մեծացնում է ցունամիի առաջացման վտանգը։ Այս մասին հայտնում են ամերիկացի սեյսմոլոգներն ու օդերևութաբանները, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։
ԱՄՆ երկրաբանական ծառայության (USGS) տվյալներով՝ ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Դավաո նավահանգստային քաղաքից 144 կիլոմետր հեռավորության վրա, իսկ օջախը՝ 58 կիլոմետր խորության վրա։
Ֆիլիպինների հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտի տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7.6 մագնիտուդ։
Ավելի ուշ ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է 5.9 մագնիտուդով նոր երկրաշարժերի և Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ տեղի ունեցած ևս 6.0 մագնիտուդով երկրաշարժի մասին։