Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

Երևանում հոկտեմբերի 9-ի և 10-ի ցերեկը, 11-ին , 12-ի գիշերը, 13-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 10-ի գիշերը , 12-ի ցերեկը հնարավոր է կարճատև անձրև։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Մարզերում հոկտեմբերի 9-ի և 10-ի ցերեկը, 11-ին, 12-ի գիշերը, 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 10-ի գիշերը, 12-ի ցերեկը, 13-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-12-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում ՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 10-12-ին աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031