Ռոնալդուն նշել է միայն մեկ թիմ, որտեղ պատրաստ կլիներ անցկացնել իր ողջ կարիերան

«Ալ Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն անդրադարձել է իր ֆուտբոլային կարիերային։ 40-ամյա ֆուտբոլիստի խոսքով՝ եթե դա հնարավոր լիներ, նա կցանկանար իր ամբողջ կարիերան անցկացնել Պորտուգալիայի ազգային հավաքականում։ Այս մասին գրում է ArmSport.am-ը։

«Ես հավաքականում եմ արդեն 22 տարի։ Կարծում եմ՝ դա ինքնին խոսում է իմ կրքի մասին՝ այս մարզաշապիկի, հաղթանակների և ընդհանրապես ազգային թիմի խաղերի նկատմամբ։ Եթե դա հնարավոր լիներ, ես կխաղայի միայն հավաքականում՝ ոչ մի ակումբում։ Դա ֆուտբոլիստի կարիերայի գագաթնակետն է», – ասել է Ռոնալդուն Portugal Football Globe մրցանակաբաշխության ժամանակ։

Նշենք, որ մրցանակաբաշխության ընթացքում Ռոնալդուն արժանացել է Globo Prestigio մրցանակին՝ ազգային թիմի կազմում ունեցած նվաճումների և անցած ճանապարհի համար։

Կրիշտիանուն Պորտուգալիայի հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի չեմպիոն և Ազգերի լիգայի կրկնակի գավաթակիր՝ անցկացրած 223 խաղերում դառնալով 141 գոլի և 45 գոլային փոխանցման հեղինակ։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031