Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս մահացել է

Հոկտեմբերի 8-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ժամը 11:40-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 61-ամյա Սամվել Ս.-ն իր վարած «ПАЗ» մակնիշի ավտոբուսով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակի վարչական տարածքում՝ կամարի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտն, Լոռու մարզի բնակիչ 60-ամյա Ռիտա Ք.-ին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է քաղաքացիների հետ օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, քաղաքացիներն ահազանգել են «Սպիտակ» բժշկական կենտրոն, սակայն ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ավտոբուսը տեղափոխվում է ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք, այն սպասարկում է Սպիտակ-Վանաձոր երթուղին:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031