Մեգան Մարքլին քննադատել են շոուի ժամանակ մոդելին «ծաղրելnւ» համար. Daily Mail

Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլին քննադատել են այն բանի համար, որ նա իբր ծաղրել է մոդելին շոուի ժամանակ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը, փոխանցում է gazeta.ru-ն:

Հոկտեմբերի 4-ին Մեգան Մարքլը ներկայացել է Balenciaga շոուին, որն անցկացվել Է Փարիզի Նորաձևության շաբաթվա շրջանակներում: Նա ժամանել է միջոցառմանը՝ աջակցելու իր ընկերոջը՝ Պիերպաոլո Պիչոլիին, ով հուլիսին դարձել է նորաձևության տան ստեղծագործական տնօրեն։

Համացանցում տարածվել է տեսանյութ, որում Սասեքսի դքսուհին ծիծաղում է՝ նայելով պոդիումին։ Համացանցի օգտատերերը ենթադրել են, որ արքայազն Հարիի կնոջը զվարճացրել է մոդելներից մեկի ընկնումը։ Նրանք քննադատել են Մարքլի պահվածքը։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930