Արայիկ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել Բաց կառավարման գործընկերություն նախաձեռնության համաժողովի շրջանակում

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է Բաց կառավարման գործընկերություն (ԲԿԳ) նախաձեռնության Ղեկավար կոմիտեի նիստին։ ՀՀ Կառավարությունն այս տարի պաշտոնապես դարձել է Ղեկավար կոմիտեի անդամ։ Կոմիտեն հանդիսանում է բաց կառավարման քաղաքականությունների մշակման մարմին և կազմված է 11 կառավարություններից և 11 քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից։

Կառավարությունից հայտնում են, որ Արայիկ Հարությունյանը և ՀՀ պետական համակարգի ներկայացուցիչները հանդիպել են Բաց կառավարման գործընկերություն (ԲԿԳ) նախաձեռնության գործադիր տնօրեն Այդան Էյակուզի և թիմի հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվել է Հայաստանի առաջընթացը ԲԿԳ նախաձեռնության շրջանակում իրականացվող բարեփոխումների ուղղությամբ, մասնավորապես՝ պաշտոնատար անձանց հայտարարագրերի համակարգի կատարելագործման, իրական շահառուների բացահայտման, նվերների և պետական գնումների թափանցիկության, մասնակցային բյուջետավորման, հանրային ներգրավման ինստիտուցիոնալ մեխանիզմների, ռազմավարական հաղորդակցության, թվայնացման, ինչպես նաև տեղական մակարդակում ժողովրդավարության ամրապնդման ոլորտներում։

ԲԿԳ գործադիր տնօրեն Այդան Էյակուզին բարձր է գնահատել Հայաստանի շարունակական առաջընթացը ժողովրդավարական սկզբունքների պահպանման և զարգացման ուղղությամբ՝ ընդգծելով, որ դա տեղի է ունենում համաշխարհային մակարդակով առկա բարդ մարտահրավերների պայմաններում, որոնք ազդում են անգամ կայացած ժողովրդավարությունների վրա։

Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկել են նաև ապատեղեկատվության և տեղեկատվական միջավայրում նկատվող տարբեր չարաշահումների գլոբալ մարտահրավերները։ Կողմերը կարևորել են կառավարության, քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկերների միջև շարունակական համագործակցությունը՝ նման մարտահրավերները հաղթահարելու և ժողովրդավարական կառավարման արժեքները պաշտպանելու նպատակով։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930