Քրիշտիանու Ռոնալդուն դարձավ պատմության մեջ առաջին միլիարդատեր ֆուտբոլիստը. Bloomberg

Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբի և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստ-միլիարդատերը. նրա կարողությունը աճել է մինչև 1.4 միլիարդի, ըստ Bloomberg-ի միլիարդատերերի ինդեկսի:

Հունիսին 40-ամյա հարձակվողը նոր պայմանագիր է կնքել «Ալ-Նասրի» հետ՝ ավելի քան 400 միլիոն դոլար արժողությամբ։

Գործակալության հաշվարկներով՝ ընդհանուր առմամբ, Ռոնալդուն 2002-2023 թվականների միջև վաստակել է ավելի քան 550 միլիոն դոլար։ Նա նաև տասնամյա պայմանագիր է կնքել «Nike»-ի հետ՝ տարեկան մոտ 18 միլիոն դոլար արժողությամբ, և համագործակցել է «Armani»-ի և «Castrol»-ի նման ապրանքանիշերի հետ:

2023 թվականին ֆուտբոլիստի տեղափոխությունը «Ալ-Նասր» նրան տարեկան մոտ 200 միլիոն դոլար կբերի հարկերից ազատ աշխատավարձի և բոնուսների, ինչպես նաև լրացուցիչ արտոնությունների, այդ թվում՝ 30 միլիոն դոլարի բոնուսի տեսքով։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031