Շարունակվում է ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման առցանց դիմումների ընդունումը․ ԱՍՀՆ

Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առցանց դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։

Ծրագրի շրջանակում այս պահի դրությամբ հավաստագիր է ստացել 3020 ընտանիք, որից 1044-ն արդեն իրացրել են հավաստագիրը։ Այդ մասին տեղեկացնում են աշխատանքի և սոցիալակաան հարցերի նախարարությունից։

«Հիշեցնենք, որ միջոցառումն իրականացվում է աջակցության հետևյալ եղանակներից որևէ մեկի ձևով՝

բնակարանի (կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի) կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում.
անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում,
գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն։

Ծրագրի շրջանակում աջակցությունը տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ 3-5 մլն դրամի շրջանակում։

Դիմումներն ընդունվում են https://housing.socservice.am/ հարթակում»,- նշվում է հաղորդագրությունում:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031