Էկվադորի նախագահ Դանիել Նոբոայի ավտոշարասյունը զինված հարձակման է ենթարկվել Կանյար կանտոնում: Այս մասին հաղորդում է Radio Atalaya-ն, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։
«Նախագահ Դանիել Նոբոայի ավտոշարասյունը հարձակման է ենթարկվել Կանյար կանտոնում։ Կրակոցներն արձակվել են այն մեքենաների ուղղությամբ, որոնցում գտնվել են պետության ղեկավարը եւ կառավարության այլ ներկայացուցիչներ»,-ասված է X-ում ռադիոկայանի հաղորդագրության մեջ:
Նախագահի վարչակազմի տվյալներով, որը հաղորդել է հարձակման մասին՝ առանց հրաձգության մասին հիշատակելու, միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Նոբոան ուղևորվում էր Կանյար՝ հայտարարելու 4,5 միլիոն դոլար արժողությամբ կեղտաջրերի մաքրման կայանների կառուցման և կոյուղու համակարգերի շահագործման հանձնման մասին:
Նախագահական վարչակազմը, առանց թվեր նշելու, հայտնել է, որ հարձակման գործով բոլոր ձերբակալվածները պատասխանատվության կենթարկվեն ահաբեկչության և սպանության փորձի հոդվածներով: