2025 թ. հունվար-սեպտեմբերին հիփոթեքի եկամտային հարկի վերադարձը գերազանցել է անցած ամբողջ տարվա ցուցանիշը. Փաշինյան

2025թ. հունվար-սեպտեմբերին հիփոթեքային վարկերի վճարած տոկոսների գծով վերադարձվել է 70.2 մլրդ դրամ եկամտային հարկ։ Այս թիվն ավելի մեծ է, քան 2024 թվականի ամբողջ տարվա ընթացքում վերադարձված 68.7 մլրդ դրամը: 2025թ․ հունվար–սեպտեմբերի ցուցանիշը 2018–ի ամբողջ տարվա ցուցանիշից ավել է 65․5 միլիարդ դրամով, կամ 1399 տոկոսով։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս տարի ծրագրից օգտվում է 62 հազար 139 քաղաքացի, ինչը 2018 թվականի 4 հազար 21 շահառուից ավել է 58 հազար 118–ով կամ 1445 տոկոսով։

2025թ. սեպտեմբերի վերջի դրությամբ այս ծրագրի շրջանակներում ձեռքբերված կառուցված/կառուցվող բնակարանների եւ բնակելի տների թիվը 46 հազար 56 է, 43 հազար 517–ով ավել է 2018թ. հունվարի 1-ի դրությամբ 2 հազար 539 բնակարաններից եւ բնակելի տներից: Այս ցուցանիշի աճը 1714 տոկոս է»,-գրել է Փաշինյնաը:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031