Երևանում 38-ամյա տղամարդը 10-հարկանի շենքի 6-րդ հարկից վայր է ընկել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնականի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Փարպեցու 11Ա շենքի բակում վիրավոր քաղաքացի կա, հաղորդում է Shamshyan.com–ը։

Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Կենտրոնականի բաժին, որ «պոլիտրավմա ախտորոշմամբ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:

Տեղում պարզվել է, որ վիրավորը Արմավիրի մարզի բնակիչ 38-ամյա Հովհաննես Բ.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Փարպեցի 11Ա շենքի բակից:

Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված 10-հարկանի շենքի 6-րդ հարկից Հովհաննես Բ.-ն կա՛մ անզգուշաբար վայր է ընկել, կա՛մ ինքնասպաություն գործելու նպատակով ցած է նետվել:

Նրան առաջինը նկատել են շենքի բնակիչները և մինչ շտապօգնության ժամանումը բնակիչներն իրենք են օգնություն ցուցաբերել:

Դեպքի մասին ոստիկանության Կենտրոնական բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 1-ին քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031