Ֆրանսիայի խորհրդարանում աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը կոչ է արել նախագահ Էմանուել Մակրոնին լուծարել խորհրդարանը՝ Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկորնյուի հրաժարականից հետո։ Այս մասին փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:
«Ես կոչ եմ անում նրան (Մակրոնին — խմբ.) լուծարել Ազգային ժողովը (ստորին պալատը — խմբ.), քանի որ… այլ լուծում չկա… և այս պայմաններում միակ իմաստուն լուծումը նախատեսված է Ֆրանսիայի Սահմանադրությամբ։
Այսինքն՝ կազմակերպել ընտրություններ, որպեսզի ֆրանսիացիները կարողանան որոշել երկրի զարգացման ուղղությունը»,-ասել է քաղաքական գործիչը BFMTV-ի եթերում։
Լը Պենը նաեւ ողջունել է Լեկորնյուի հրաժարականի որոշումը, որը նա անվանել է «իմաստության դրսեւորում»:
Քաղաքական գործիչը կարծում է, որ նախագահ Մակրոնի հրաժարականը նույնպես իմաստուն քայլ կլիներ։
«Ես պարտավոր չեմ խնդրել նրան դա անել (հրաժարական տալ – խմբ.): Եթե նա նման որոշում կայացնի, դա կրկին իմաստուն որոշում կլինի: Հաստատ է, որ (խորհրդարանի – խմբ.) լուծարումը բացարձակապես անխուսափելի է»,-ասել է նա։