«Հայոց Արծիվների» բազմահազարանոց ընտանիքը ողջունում է Գագիկ Ծառուկյանի՝ «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը. Խաչիկ Ասրյան

Ողջունո՛ւմ և աջակցո՛ւմ ենք Գագիկ Ծառուկյանի՝ «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը: Այս մասին հայտարարել է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը:

«Նորանկախ Հայաստանի պետականաշինության գործում իր անուրանալի ներդրումն ունեցող քաղաքական և պետական գործիչ Գագիկ Ծառուկյանի կողմից վերջերս հայտարարված «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը ոչ միայն ողջունելի է, այլ նաև անհրաժեշտ ու պարտադիր։

Հայոց պետությանը, ընտանիքին և քաղաքացուն վերաբերող արդիական խնդիրների ձևակերպումներն ու նրա լուծման տարբերակներն իր մեջ պարունակող «Առաջարկ Հայաստանին» վերկուսակցական ծրագիրն իր մեջ ընդգրկում է ինչպես Հայաստանի ներքին հաշտեցման, հանրային երկխոսության, թշնամանքի վերացման, հայկական աշխարհի միասնականության վերականգնման, այնպես էլ պատերազմի ռիսկերի չեզոքացման և իրական խաղաղության, իրական անվտանգային համակարգի ստեղծման, նոր խոշոր տնտեսական ծրագրերի իրականացման, դաշնակցային հարաբերությունների վերականգնման կոնկրետ ուղղություններ և գործողություններ։

Պետականաշեն «Հայոց Արծիվների» բազմահազարանոց ընտանիքը ողջունում է Գագիկ Ծառուկյանի՝ «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը և պատրաստակամություն հայտնում մասնակցել ծրագրի ամբողջական իրականացման գործընթացին»,- նշված է հայտարարության մեջ:
T

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031