Թրամփ. Այս շաբաթավերջին շատ դրական բանակցություններ են տեղի ունեցել Համասի և աշխարհի տարբեր երկրների հետ

Այս շաբաթավերջին շատ դրական բանակցություններ են տեղի ունեցել պաղեստինյան Համասի և աշխարհի տարբեր երկրների հետ, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Այս շաբաթավերջին շատ դրական բանակցություններ են տեղի ունեցել Համասի և աշխարհի տարբեր երկրների (արաբական, մուսուլմանական և բոլոր մյուսների) հետ՝ պատանդների ազատ արձակման, Ղազայում պատերազմի ավարտի, բայց ամենակարևորը՝ մեր երկար սպասված ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ վերջապես Մերձավոր Արևելք բերելու վերաբերյալ», — գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում։

Նա ասել է, որ բանակցությունները շատ հաջող են եղել և արագ են ընթացել։

«Տեխնիկական խմբերը երկուշաբթի օրը կրկին կհավաքվեն Եգիպտոսում՝ մանրամասները մշակելու և վերջնականապես համաձայնեցնելու համար։ Ինձ ասել են, որ առաջին փուլը պետք է ավարտվի այս շաբաթ, և ես կոչ եմ անում բոլորին շտապել։ Ես կշարունակեմ հետևել այս դարավոր «հակամարտությանը»։ «Ժամանակը կարևոր է, հակառակ դեպքում կլինի զանգվածային արյունահեղություն՝ մի բան, որը ոչ ոք չի ուզում տեսնել», — հավելել է ԱՄՆ նախագահը։

Միևնույն ժամանակ, CNN-ը հաղորդել է, որ Իսրայելից, ԱՄՆ-ից և Համասից պատվիրակություններ արդեն հավաքվել են Եգիպտոսում բանակցություններ վարելու համար։

ԱՄՆ-ն և Իսրայելը նախկինում հայտարարել էին իսրայելցի պատանդների արագ ազատ արձակման հույսի մասին։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031