Ծանրորդ Գոռ Սահակյանը աշխարհի առաջնության պոկում վարժության արծաթե մեդալակիր է

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյանն աշխարհի առաջնությունում 2-րդն է պոկում վարժությունում:

Նորվեգական Ֆյորդե քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության տղամարդկանց 71 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Սահակյանը պոկում վարժությունում երկու հաջող մոտեցում ունեցավ և բարձրացրեց 150, 154 կգ: Այս վարժությունում նա դարձավ արծաթե մեդալակիր:

Հրում վարժությունում Սահակյանը երեք մոտեցումներն էլ անհաջող էին: Հայ ծանրորդը երկամարտում զրո ստացավ:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031