Skip to main content

Ծանրորդ Գառնիկ Չոլակյանն աշխարհի առաջնությունում 10-րդն է

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Գառնիկ Չոլակյանը մեկնարկեց աշխարհի առաջնությունում:

Նորվեգական Ֆյորդե քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության 60 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականից Գառնիկ Չոլակյանը պոկում վարժությունում միայն մեկ հաջող մոտեցում ունեցա՝ բարձրացնելով 123 կգ:

Հրում վարժությունում ևս հայ ծանրորդը միայն մեկ անգամ բարձրացրեց ծանրաձողը:Չոլակյանը բարձրացրեց 152 կգ:

Երկամարտի 275 կգ արդյունքով նա միայն 10-րդն է:Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոն դարձավ Չինաստանի ներկայացուցիչ Հաո Վանը:

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31