Skip to main content

Ռուսաստանի և Ուկրաինայի հետ քննարկվում են Զապորոժիեի ԱԷԿ-ի արտաքին էլեկտրամատակարարման վերականգնման առաջարկները․ Գրոսսի

Ռուսաստանի և Ուկրաինայի հետ քննարկվում են Զապորոժիեի ԱԷԿ-ի արտաքին էլեկտրամատակարարման վերականգնման առաջարկները, այս մասին հայտարարել է ԱԷՄԳ-ի տնօրեն Ռաֆայել Գրոսսին։

Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ Զապորոժիեի ատոմակայանում իրավիճակը ճգնաժամային է։ Նրա խոսքով՝ ատոմակայանն արդեն մի քանի օր է, ինչ էլեկտրաէներգիա է ստանում դիզելային գեներատորներից, սակայն «գեներատորներն ու ատոմակայանը նախատեսված չեն դրա համար»։

ԱԷՄԳ-ն էլ զգուշացրել էր Զապորոժիեի ատոմակայանում միջուկային վթարի ռիսկի մասին՝ էլեկտրաէներգիայի երկարատև անջատման պատճառով

«Ատոմակայանի պահեստային դիզելային գեներատորները բավարար վառելիք ունեն միայն 10 օրվա համար։ Պահեստային համակարգերի անջատումը կհանգեցնի միջուկային վառելիքի հալման», — նշված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31