Սպիտակ տունը սառեցրել է Չիկագոյի մետրոյի համար նախատեսված 2,1 միլիարդ դոլարը

Սպիտակ տան կառավարման և բյուջեի գրասենյակը սառեցրել է Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքի մետրոյի ընդլայնման 2,1 միլիարդ դոլարի նախագծերը: Ըստ գրասենյակի ղեկավար Ռասել Վոութի՝ դա պայմանավորված է նրանով, որ կապալառուներն ընտրվել են իրենց ռասայական պատկանելության հիման վրա:

«Չիկագոյի ենթակառուցվածքային նախագծերի 2,1 միլիարդ դոլարը, մասնավորապես՝ Կարմիր գծի ընդլայնումը և Կարմիր և Մանուշակագույն գծերի արդիականացման նախագիծը, կասեցվել են՝ ապահովելու համար, որ ֆինանսավորումը չուղղվի ռասայական պատկանելության վրա հիմնված պայմանագրերի միջոցով»,- հայտարարել է նա:

Ավելի վաղ Հանրապետական ուսակցությունը ներկայացնող ​​նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են Դեմոկրատական ​​կուսակցության համար առաջնահերթ նշանակություն ունեցող նախագծերից հրաժարվելու իրենց մտադրության մասին:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031