Թրամփն ասում է՝ եթե ինքը լիներ իշխանության, ռուս-ուկրաինական կnնֆլիկտից հնարավոր կլիներ խուսափել․ ես համաձայն եմ․ Պուտին

Աշխարհում չկա և չի լինի մի ուժ, որը բոլորին կթելադրի՝ ինչ անել կամ ինչպես շնչել։ Փորձեր եղել են, բայց անհաջող։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ժամանակակից աշխարհը փոխհամաձայնության կարիք ունի, ոչ թե ինչ-որ մեկի կամքի պարտադրման»,-նշել է նա։
Ըստ նրա անհեթեթություն է հավատալ այն վարկածներին, որ Ռուսաստանը պատրաստվում է հարձակվել ՆԱՏՕ-ի վրա։

«Ինչպե՞ս կարելի է հավատալ այս անհեթեթությանը։ Ես նայում եմ ու չեմ հասկանում, թե ինչ են ասում արևմտյան էլիտաները։ Միթե նրանք հավատում են, որ Ռուսաստանը կհարձակվի ՆԱՏՕ-ի վրա։ Մենք ինքներս երբեք ռազմական դիմակայություն չենք նախաձեռնել։ Նախագահ Թրամփն ասում է՝ եթե ինքը լիներ իշխանության, ռուս-ուկրաինական կոնֆլիկտից հնարավոր կլիներ խուսափել։ Ես համաձայն եմ»,- ընդգծել է ՌԴ նախագահը։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031