ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի երկրները հետախուզական տեղեկատվություն են հավաքում և փոխանցում ուկրաինական ուժերին. Պեսկով

ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի երկրները հետախուզական տեղեկատվություն են հավաքում և փոխանցում ուկրաինական ուժերին, և Ռուսաստանում այդ մասին վաղուց գիտեն: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է rbc.ru-ն:

«Այն, որ հետախուզական տվյալների փոխանակումը տեղի է ունենում, ոչ թե փոխանակում, այլ մատակարարում, և ներգրավված են ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի բոլոր ենթակառուցվածքները՝ հետախուզական տվյալները հավաքելու և ուկրաինական կողմին փոխանցելու համար, դա ակնհայտ է»,-ասել Է Պեսկովը լրագրողներին:
«Ամերիկայի Միացյալ Նահանգները Ուկրաինային հետախուզական տվյալներ է փոխանցում մշտական ռեժիմով՝ առցանց ռեժիմով։ Սա նորություն չէ»,-շարունակել է նա։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930