Խնդիր կլիներ, եթե անձը չզորացրվեր. ՄԻՊ-ը` նորակոչիկի առողջական խնդիրներով բանակ տանելո ւմասին

Մեղավորների բացահայտումը Մարդու իրավունքների պաշտպանի ունեցած լիազորությունների և գործիքակազմի շրջանակներում հնարավոր չէ իրացնել։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 2–ին, կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՄԻ պաշտպան Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով նրան, որ իր օժանդակությամբ առողջական խնդիրներով զորակոչված երիտասարդն ի վերջո ազատվել է զինծառայությունից, և հիմա ստացվում է, որ քաղաքացուն տարան բանակ, առողջական վիճակը ավելի վատացավ և նրա բոլոր խնդիրներով պետք է ընտանիքը զբաղվի, արդյոք այստեղ պետությունն անելիք չունի։

Դեպքի բացահայտումը կամ պատճառական կապի բացահայտումը մեր կողմից հնարավոր չէ իրականացնել և այդ առումով շատ կարևորում եմ համապատասխան վարույթների իրականացումը։

Բայց այստեղ կուզենամ մի շատ կարևոր հանգամանքի անդրադառնալ, որն ավելի առանցքային է, քանի որ խնդիրը մի քաղաքացու չէ, որ վերաբերելի է։ Մենք այս առումով պարբերաբար խնդիրների առաջ կանգնում ենք և այս տեսանկյունից ես չափազանց կարևորում եմ, որ մենք կարողանանք նաև հետագա բարեփոխումների միջոցով հստակորեն կարգավորել և շատ ավելի ճիշտ տրամաբանությամբ կարգավորել այն հիմքերը, որոնց պարագայում անձինք պիտանի չեն լինի զինվորական ծառայության համար։

Սա իմ դիրքորոշումն է, որը ի սկզբանե հրապարակային եմ նաև ներկայացրել, հիմա էլ չեմ փոխել դիրքորոշումս, կարծում եմ, որ նմանատիպ դեպքերում ընդհանրապես անձինք չպետք է զորակոչվեն զինվորական ծառայության։

Ինչ վերաբերում է կոնկրետ դեպքին, եթե անձը չզորացրվեր, ընդ որում, այստեղ մենք էլ շատ ակտիվ մասնակցություն ենք ունեցել, միանշանակ մենք էլ էինք խնդիր տեսնելու և արձանագրելու։ Բայց այս պահին այն կարգավորումների պայմաններում, որոնք Հայաստանում են առկա, արդեն զբաղվել անձանց մեղավորության հետ կապված հարցը բացահայտելով և պատճառական կապերը բացահայտելով, մենք չենք կարող, որովհետև չունենք այդ գործիքը։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031