Մեր շքանշանները հետ ենքտալիս․ պատերազմում թափած հայիարյունը այս կառավարությունը զրոյացնում է. ակցիա

Արցախյան պատերազմի մի քանի մասնակիցներ հայտարարել են, որ վերադարձնում են հայրենիքին մատուցած ծառայությունների համար ստացած պարգևները՝ մեդալները։ Նրանք այսօր՝ հոկտեմբերի 2–ին հավաքվել են կառավարության դիմաց։

Ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց. «Այս կառավարությանը իր սխալները սրբագրելու, իր սխալները չխոստովանելու համար փորձում է խմբագրել մեր պատմությունը, փորձում է այն կյանքը, այն դժվարությունները, այն պայքարը, որ մենք ենք ունեցել, որի համար մենք արյուն ենք տվել, զրոյացնել։ Մեզ ասում է, որ մեր վերջին 30 տարվա պայքարը, որի գաղափարով մեր հանրապետությունը հռչակվել է ու որը եղել է մեր պետության գաղափարական հիմքը, կեղծ է եղել, սուտ է եղել և գոյություն չունի։

Ի նշան բողոքի այս խայտառակության դեմ ես և իմ մարտական ընկերները որոշել ենք մեր ստացած շքանշանները հետ հանձնենք։ Մենք այս շքանշանները ստացել ենք 44-օրյա պատերազմի ժամանակ մարտական գործողություններին մի մասը հյուսիսային ուղղությամբ՝ «եղնիկներում» մասնակցելու համար։ Մենք չենք կարող այս շքանշանները այլևս կրել այն պարագայում, երբ ամեն արժեք, ամեն գաղափար, ամեն զոհողություն, որ դրված էր այս շքանշանների հիմքում, զրոյացվել է և մեզ ասում են, որ դա ուղղակի չի եղել, սխալմունք է եղել

Շքանշանները ստացել ենք և Արցախի Հանրապետության նախագահից, և Հայաստանի Հանրապետության նախագահից, ես կհանձնեմ իմ մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանը և մարտական ծառայություն շքանշանը։ Այս պահին յոթ մասնակից կհանձնի։

Մենք այս քայլով ուզում ենք ասենք, որ բողոք ենք արտահայտում դրա դեմ ու ասում ենք, որ մենք պայքարելու ենք, որպեսզի սա տեղի չունենա այլևս։ Այս քայլին էլի քայլեր են հաջորդելու, որոնց մասին կիմանաք»,–ասաց նա։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031